«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական ավելացումը խնդրի լուծում չէ

Հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական  ավելացումը խնդրի լուծում չէ
01.12.2023 | 08:30

Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։ Իսկ հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական տասնապատիկ ավելացումների մոլուցքը հաստատ այդպիսին չէ։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել OՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ UԱՀՄԱՆՎԱԾ հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ»։ Սա համընդհանուր կանոն է։ Երևանի ավագանին փորձել է յուրովի մեկնաբանել Սահմանադրության 185-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ենթադրել, որ կայանատեղերի համար վճարը կարող է դիտարկվել իբրև ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՉԱՓ ՎՃԱՐ, ուստի ինքն իբրև ամբողջովին ազատ է իր հայեցողությամբ դրույքաչափեր սահմանելիս։ Այսպիսի բացահայտ կամայական մեկնաբանությունը առերևույթ հակասահմանադրական և ապօրինի է առնվազն հետևյալ էական հիմնավորումներով (մնացյալին, հարկ եղած դեպքում, կանդրադառնամ այլ առիթով)։

Խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։

Կայանատեղին ոչ թե ծառայության մատուցում է, այլ այլոց հաշվին երթևեկության սահմանափակման հարկադրական միջոցների կիրառման պարզունակ գործընթաց։ Բանուկ ճանապարհի մի հատվածը պարզապես արգելվում է երթևեկության համար և հրամցվում իբրև կայանատեղի, որի կահավորումը, եթե կարելի է վառ երևակայությամբ ծառայության մատուցում հրամցնել, սկսվում և ավարտվում է թույլ նշմարվող գծանշաններով։ Այսինքն՝ ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում։

Իհարկե, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ կետով կայանատեղերի համար սահմանված է տեղական վճար, սակայն նույն օրենքով հստակ ամրագրված է, որ խոսքը ծառայություն մատուցելու մասին է, ինչը քննարկվող դեպքում բացակայում է։ Մեծ հաշվով, այս օրենքը ևս աղերսներ ունի Սահմանադրության հետ, սակայն անգամ դա է շրջանցվել։

Հ.Գ. Չգիտեմ ինչպես կարձագանքեն այս որոշման նախագծին դեմ խմբակցությունները, սակայն հուսանք, որ ընդունվելու դեպքում, իրենք կղեկավարվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով և իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կդիմեն Վարչական դատարան, հընթացս ներկայացնելով միջնորդություն, որպեսզի դատարանը կասեցնի վիճարկվող նորմատիվ ակտը, ինչես նաև դատաքննությունը և միջնորդություն ներկայացնի ՍԴ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ